Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը
12:24, երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.
Մոսկվայում այսօր՝ նոյեմբերի 26-ին, մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը` գործունեության հարցերի շուրջ: Հանդիպմանը նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների մասնակցությունը։