Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, չգիտեմ՝ ով է դա մտցրել»․ Գեղամ Նազարյան

11:42, երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.
«Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, չգիտեմ՝ ով է դա մտցրել»․ Գեղամ Նազարյան

Արդեն մի քանի օր է համացանցը քննարկում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի՝ Վիետնամում արված լուսանկարը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ։
     Yerevan Tribune-ի հետ զրույցում Գեղամ Նազարյանն ասել է, որ չի պատրաստվում «այդ կարգի դատարկ» խոսակցությունները մեկնաբանել․ «Ես ինչ-որ մեկին ասո՞ւմ եմ՝ ինչո՞ւ է իր հիմնարկի ղեկավարի հետ գործուղման գնում։ Չգիտե՞ն, որ ԱԺ պատգամավոր եմ, ուզում են հոգեբանական ճնշում գործադրել։ Անմիտ թեմաներ են»,- նշել է Նազարյանը և ի պատասխան լուսանկարում իր լայն ժպիտին վերաբերող քննարկումներին՝ ասել․ «Ես ժպտում էլ եմ, լացում էլ եմ. դերասան չեմ, եթե ժպտալու տեղ է՝ ժպտում եմ, իսկ թե ինչ է կատարվում իմ հոգում, իմ գործն է։ Եթե մարդ կա, որ ամեոբայի ուղեղի չափ ուղեղ ունի ու մտածում է, թե Վիետնամ գնալը Գեղամ Նազարյանի համար կյանք վայելել է, ասելու բան չունեմ»,- նշել է Նազարյանը՝ հավելելով, որ լուսանկարը հրապարակելուց առաջ Ալեն Սիմոնյանն իրենից թույլտվություն է խնդրել։
     Գեղամ Նազարյանը նորից կրկնել է ավելի վաղ իր ասածը, թե ներել է Փաշինյանին, ինչը, սակայն, չի նշանակում, որ ինչ արել է Փաշինյանը՝ ճիշտ է արել։ Նա նաև հայտնել է, որ ընդդիմությունը, խորհրդարան մտնելիս, Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չի ունեցել․ «Ես և իմ ընկերները մտածել ենք, որ գալիս ենք խորհրդարան և պատգամավոր աշխատելուն զուգընթաց պետք է մարդկանց բացատրենք, որ սխալ ընտրություն են կատարել, որպեսզի ընթացքում կամ հետո ճիշտ ընտրություն կատարեն։ Ի՞նչ է նշանակում՝ եկել ենք խորհրդարան, որ հեռացնենք, այսինքն սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեինք, Փաշինյանին հեռացնեի՞նք»,- ասել է Նազարյանը։

«Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, չգիտեմ՝ ով է դա մտցրել»․ Գեղամ Նազարյան
3255 | 1
Facebook