Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խորհրդարանում նստած, ընդդիմադիր համարվողներն ասում են՝ ով մեզ ասում է՝ մանդատները վայր դրեք, նիկոլական է, մանդատները վայր դնելու դեպքում գալիք ընտրությունների ժամանակ հանձնաժողովներում տեղեր չենք ունենա, որ կարողանանք վերահսկել ձայների հաշվարկը։ 2021 թվականին դուք ընտրողներից քվեներ ստացաք՝ հայտարարելով, որ խորհրդարան եք գնում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու, հեռացրի՞ք, անցած երեքուկես տարում գոնե մի անգամ անվստահություն հայտնեցի՞ք ՔՊ-ական կառավարությանը։ Պատահական չէ, որ ձեր ունեցած վարկանիշը մի քանի անգամ ցածր է տարօրինակ պատերազմում պարտված, թաքուն կապիտուլացիա ստորագրած, Հայաստանի սահմանագոտու հողերն Ադրբեջանին հանձնած Նիկոլ Փաշինյանի վարկանիշից»: