ՀՀԿ երիտթևի փոխնախագահ Աշոտ Անդրեասյանի դեմ ևս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բողոք ունի ներկայացրած, դատարանով պահանջում է ներողություն խնդրել։ Տևական ժամանակ է՝ դատավարությունն ընթանում է, հերթական նիստն այսօր է, որից առաջ լրագրողների հետ զրույցում Աշոտ Անդրեասյանը գործից մանրամասներ ներկայացրեց․ «Ալեն Սիմոնյանը վիրավորվել է իմ ասած խոսքերից, որոնք իրողություն են։ Ուզում է, որ իրենից ներողություն խնդրեմ, ինչը բացառվում է։ Նիկոլականներին անվանել եմ դավաճան, ստախոս ու թուրքի առաջ կզած։ Ալեն Սիմոնյանի համար 5 տարի առաջ Աղդամը հայրենիք էր, իսկ 5 տարի հետո ԱԺ-ում ասում էր՝ Արցախը Ադրբեջան է, ստախոսությո՞ւն է, այո»,- ասաց Անդրեասյանը։ Նրա խոսքով, քաղաքական գնահատական է տվել և իշխանությունները զուր ժամանակ են կորցնում՝ փորձելով պատժամիջոցներ կիրառել․ «Մեզ ո՛չ կարող են վախեցնել, ո՛չ էլ լռեցնել, ժամանակի անիմաստ կորուստ է»,- խոսքը եզրափակեց Անդրեասյանը։
Այսօր կայանալիք դատական նիստը հետաձգվեց՝ դատարանում առկա տեխնիկական խնդիրների պատճառով։