Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն ու կինը մասնակցելու են նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը, որը նշանակված է հունվարի 20-ին։ «Նախագահ Բայդենը խոստացել էր՝ կմասնակցի երդմնակալությանը, անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում»,- նախագահական ինքնաթիռում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը: