«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի համար այս օրհասական օրերին, երբ սահմանում լարված է, երբ մարդիկ մի կերպ` ծայրը ծայրին հասցնելով հանապազօրյա հացն են մի կերպ հասցնում, քաղաքային ՔՊԿ-ական իշխանությունը միայն նոր պրոբլեմներ ու թանկացումներ է բերում օրակարգ.
Թանկացնում են գույքահարկը, թանկացնում են տրանսպորտի ուղեվարձը, վճարային տարբերակներն էլ հասանելի չեն ո՛չ թոշակառուներին, ո՛չ էլ շարքային քաղաքացիներին` մարդիկ ինտերնետ չեն ցանկանում ակտիվացնել երթևեկելիս, իսկ սրանք պարտադրում են հավելյալ ծախս` նաև 24 ժամյա ակտիվացված ինտերնետ։
Էյ, տիկնայք և պարոնայք ՔՊԿ-ներ ու կցորդներ` հիշեք ձեզնից յուրաքանչյուրին մինչ 2018 թիվը ու միգուցե հասկանաք մեր քաղաքացիների վիճակը, մարդիկ ծայրահեղ աղքատության մեջ են ապրում, իսկ դուք ժողովրդին դարձրել եք տուգանքի ու թալանի մատերիալ, դե, արդեն դուք թանկարժեք մեքենաներով եք երթևեկում, բարձր աշխատավարձ ու պարգևավճարներ եք ստանում, իսկ էս խեղճ մարդիկ ո՞նց հասցնեն, մտածե՞լ եք, հը՞...
Մի վախեցեք, դուրս եկեք կաբինետներից, զրուցեք ժողովրդի հետ, լսեք նրանց կարծիքը ձեր ու ձեր որոշումների մասին»։