Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

Մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Մարիա Լիմանսկայան

10:00, երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.
Մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Մարիա Լիմանսկայան

Սարատովի մարզում մահացել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Մարիա Լիմանսկայան։ Նա 100 տարեկան էր: Լիմանսկայան հայտնի էր 1945 թվականի մայիսի 2-ին Բրանդենբուրգի դարպասի մոտ արված լուսանկարով:

Նա ռազմաճակատ էր մեկնել 18 տարեկանում: Ծառայել է պահեստային գնդում, զինվորների համար հագուստ կարել, հետո դարձել երթևեկության վերահսկիչ: Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, Սիմֆերոպոլի, Բելառուսի և Լեհաստանի ազատագրմանը, հասել Բեռլին:

2555 | 1
Facebook