Ադրբեջանում դատական նիստ է տեղի ունեցել Ղահրաման Շամիլ օղլու Մամեդովի նկատմամբ խափանման միջոց ընտրելու կապակցությամբ։
Հաղորդվում է, որ Ղահրաման Մամեդովը մեղադրվում է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության կողմից քննվող քրեական գործով Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 12.1, 206.3.2, 206.3.3 (մաքսանենգություն երկրից դուրս) և 341.1 (Պաշտոնեական լիազորությունների չարաշահում կամ լիազորությունների գերազանցում) հոդվածներով։
Բաքվի զինվորական դատարանի որոշմամբ Մամեդովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը 4 ամիս ժամկետով։
Նշենք, որ, ըստ առկա տվյալների, Մամեդովը նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՊՆ ենթակայության կառույցներում, իսկ վերջին աշխատավայրը եղել է Սաուդյան Արաբիայում Ադրբեջանի դեսպանատունը, որտեղ ծառայել է որպես ռազմական կցորդ։