Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Իրադարձություններ

«Ուրիշ փաստարկներ կան, որոնք ինձ ստիպում են ևս մի քիչ մտածել». Հովիկ Աղազարյան

23:12, երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.
«Ուրիշ փաստարկներ կան, որոնք ինձ ստիպում են ևս մի քիչ մտածել». Հովիկ Աղազարյան

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նպատակահարմար չի գտնում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից մանրամասներ ներկայացնել:

Նա «Առավոտ»-ի հետ զրույցում վստահեցրել է, որ այդ հանդիպման արդյունքում չէ, որ մանդատը վայր դնել-չդնելու մասին որոշման հրապարակումը հետաձգել է: Իսկ թե ում նախաձեռնությունն է եղել այդ հանդիպումը՝ ի՞ր, թե՞ Ալեն Սիմոնյանի, պատգամավորը չի պատասխանել:

«Մեր հարցին, իսկ եթե չհանդիպեիք Ալեն Սիմոնյանի հետ, ի՞նչ որոշում էիք այսօր երեկոյան 18:00-ին հրապարակելու, պարոն Աղազարյանը պատասխանեց. «Դե որ դուք ամեն բան չգիտեք, հետևաբար, ես իմ որոշումները կայացնում եմ այն ամեն բանի հիման վրա, որ գիտեմ, իսկ դուք ամեն բան չգիտեք: Հետևաբար, իմ որոշումը պայմանավորված չէ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմամբ, ուրիշ փաստարկներ կան, որոնք ինձ ստիպում են ևս մի քիչ մտածել»»,- գրում է աղբյուրը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

3083 | 0
Facebook