Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Համացանցում կոնսենսուս է ձևավորվել․ բոլոր քաղաքական-սոցիալական թեմայով նյութերի տակ ձեզ են հայհոյում»․ Սևակ Հակոբյան

23:36, երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.
«Համացանցում կոնսենսուս է ձևավորվել․ բոլոր քաղաքական-սոցիալական թեմայով նյութերի տակ ձեզ են հայհոյում»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «2018թ․ փողոց ելածների կեսը վարորդներ էին, որոնց դու խոստացել էիր արագաչափերը, կարմիր գծերը, նկարող կամերաները հանել։ Մասնակցելով քո հեղափոխությանը` վարորդներն արդեն հանրաքվեն այդ թեմայով արել են, որ արագաչափերը, կարմիր գծերը ու կամերաները հանես։ Դու հենց եկար իշխանության, առաջին բանը, ինչ քեզանից սպասում էին, անգամ ես էի վստահ, որ պետք է լիներ, էդ որոշումը լիներ։ Չարեցիր, հակառակ, էլ ավելի շատացրեցիր ու փող ա, որ քերում եք էդ խեղճ վարորդներից։ Որ ուզում ես իմանաս, էսօր, դու՝ 6,5 տարի անց, պետք է արդեն ասեիր ժողովուրդ ջան, տեսեք, խոստումս կատարել եմ, արագաչափերը հանել եմ, բայց հիմա էլ եկեք հանրաքվե անենք, գուցե կողմ լինեք, վերականգնենք, չէ՝ չէ։ Դու եկել ու շատացրել ես արագաչափերը, որտեղ չկար ըտեղ էլ տնգացրեցիք, պատկերացրու՝ առանց հանրաքվեի․ մեկն էլ հենց էսօր է սկսել աշխատելը, ձեր կոկորդիլոսագետի տարածքում․ ու հանրային ալիքի եթերն օգտագործելով լոլոներ էս խոսում, որ ո՞ւմ մոլորեցնես, էլի քաշես քո կողմը։

Նիկոլի՝ ամենաշատ դիտում ու հավանություն ունեցած ելույթներից մեկը եղել է պադավատապետության մասին խոսքը ԱԺ ամբիոնից։ Իսկ դա նշանակում էր, որ հենց դարձար վարչապետ, առաջին որոշումներից մեկը պետք է լիներ հենց քո, ու առաջին հերթին քո, քո թիմակիցների, քո ընտանիքին սպասարկող ծառայողական ավտոմեքենաներից հրաժարվելը։ 7 տարի ծառայողականները շատացրել ես, քո, կնոջդ, ընտանիքիդ մյուս անդամների, քո ընկերների, ախրանային ճոխ-ճոխ թափ-թազա ավտոները առել, դրել ես տակներդ, հիմա նախընտրական, քարոզչական ռոլիկ ես նկարել, թե գրիչով թղթի վրա ինչ-որ անկապ գծեր ես քաշում, դրանով ծառայողական ավտոմեքենաներն ես իբր քչացնում։ 7 տարի ա՞նց։ Սաղ ավտոպարկը 3 անգամ թարմացնելուց հետո ի՞նչն ես կրճատում, ո՞ւմ աչքերին ես թոզ փչում։ Դրա հաջորդ օրը չէ՞ր, գրում ես, իբր հեծանվով գործի ես գնում, ու հետևիցդ 10 ծառայողական ավտո է, 20 հատ պարեկ։ Բա էդ ի՞նչ ծառայողական մեքենա ես կրճատել, եթե Աննա Հակոբյանինը չես կրճատել, քոնոնք չես կրճատել։ Աշխարհի ամենաերկար ավտոշարասյունն ա, Պուտինի ավտոշարասյունից երկար ա։ Սլովակիայի վարչապետի վրա կրակում են, դրանից հետո ոչ թե իր ավտոշարասյունն է երկարում, այլ՝ քոնը։

Բայց եթե ուզում ես, այնուամենայնիվ, անել հանրաքվե, լիքը թեմաներ կան։ Երբ կնոջդ ֆռֆռալու համար 130 հազար դոլարանոց ավտո ես առնում պետության հաշվին, բա մի հատ հանրաքվե արա, տեսնենք, էն քեզ աջակցած տաքսու վարորդները ի՞նչ կասեն։ Երբ որոշում ես քավորիդ, նրա եղբորը, եղբորդ տղային, աներձագիդ, Աննա Հակոբյանի մյուս ազգականին դեպուտատ սարքել ու ձեր բոլորի ազգուտակերին լցնել պետական համակարգ, բա մի հատ հանրաքվե արա, կարող ա ժողովուրդը այլ կարծիք ունի։ Էն որ Ալենին դարձնում էիք եքա Ազգային Ժողովի նախագահ, որ գար իր դուքանը սարքելու, բա մի հատ ժողովրդին հարցնեիք՝ կո՞ղմ են Ալենը ԱԺ նախագահ դառնա, թե՞ շարունակի սերիալներում մերկ նկարվել, տեսնեիք, ինչ արդյունք կտար։ Թե չէ, փողոց ա դուրս գալիս, որ օրը հետևից չեն հայհոյում, ասում ա՝ վարկանիշս հելել ինձ ճղում ա։ Հա, բեսամթ․ հլը մի օր ձեր ֆեյքերին հանեք ձեր էջերի տակից, մեկ էլ մոդեռացիա մի արեք, տեսնեմ որքան շիշ արաղ եք ներս անելու մանթոյից։ Երբ որ սաղ ժողովուրդը գումար էր հանգանակել, որ պատերազմական խնդիրներ լուծեիք, զենք առնեիք, էդ հանգանակությունից 105 մլն դոլարը մտցնում էիք բյուջե, ձեզ պարգևավճար բաժանում, բա էդ ժամանակ մի հատ էլ Սփյուռքով հանրաքվե անեիք․ ինչի մարդիկ Ռուբինյանի՞ն, թե՞ Ավինյանին էին էդ փողերը ուղարկում։ Որ որոշում ես տրանսպորտի գինը եռապատկել, բայց մի 2 մլն դոլար ծախսել ամանորյա տոնածառի վրա, բա այ դրա համար հանրաքվե արա։ Թե չէ, 7 տարի հետո հիշել ա՝ բերեք հլը ջոկենք, կամեռաները հանե՞նք։

Բայց իրոք ծիծաղելի պատկեր է ստացվում․ 2021 թվականի ընտրություններում ծրագիր է ներկայացրել, չի կատարել, հիմա ասում է՝ հանրաքվե անեմ, տեսնեմ՝ համաձա՞յն եք, որ խոստումներս կատարեմ։

Բա որ ոգևորվում եք։ Ասեմ՝ Ալենից պակասն էլ դուք չեք։ Ասում է, որ 17 միլիոն դիտում ունեմ, ուրեմն հավանում են, սկսենք էս, սկսենք էն։ Այ մարդ, էդ որ նայում են, չի նշանակում, որ ձեր արածին հավանություն են տալիս։ Ես էլ օրը մի երկիր գնամ շրջագայելու, թիկնազորով, ջիպերով, մերսեդեսներով, օրը 2-3 վիդեո քցեմ, իմն էլ էդքան կնայեն։ Բայց հլը ինձ ասեք էլի, իսկ որ նայում են, ի՞նչ են անում․ ձեր վիդեոների տակ ձեզ հայհոյում են, իմ վիդեոների տակ էլ են ձեզ հայհոյում, այ քեզ բան․․․ ու ընդհանրապես, համացանցում կոնսենսուս է ձևավորվել, որ բոլորի նյութերի տակ, եթե հասարակական-քաղաքական կամ սոցիալ-տնտեսական թեմա է, ձեզ են հայհոյում, բա դրա հետ ի՞նչ եք անելու։ Աննան ասում է՝ դե որ տենց ա, բերեք ձեզ կրթեմ մյուս տարի։ Լրիվ գժանոց, ոնցոր»։

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
1954 | 0
Facebook