Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասքը հայտարարել է, որ F-35 կործանիչները թանկ են, բարդ և «ոչնչով առանձնահատուկ չեն»:
Մասքը ենթադրել է, որ F-35-ից պահանջվում է «միանգամից շատ բան» անել, և որ չափից դուրս շատ պահանջները խանգարում են լավ ինքնաթիռի ստեղծմանը։
F-35-ի արտադրությունը, ըստ գործարարի, անշահավետ է։
X-ի իր միկրոբլոգում աշխարհի ամենահարուստ մարդը` Իլոն Մասքը, հազարավոր ԱԹՍ-ների թռիչքի տեսանյութ է հրապարակել ու գրել. «Մինչդեռ որոշ ապուշներ դեռ շարունակում են F-35-ի նման կառավարվող կործանիչներ ստեղծել»: