Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Հարցազրույցներ

«Փաշինյանը սահմաններն անցավ»․ Մարինե Պետրոսյան

22:36, երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.
«Փաշինյանը սահմաններն անցավ»․ Մարինե Պետրոսյան

«Փաշինյանը սահմաններն անցավ, երբ Արևմտյան Հայաստանը համեմատեց «Արևմտյան Ադրբեջանի» հետ։ Երբ լսեցի, տեղումս քարացա, արդյոք ճի՞շտ եմ լսում։ Դա ահավոր հարված է Հայաստանին և ապագային, որովհետև դրանով իրականացվում է Թուրքիայի ծրագիրը»,- 24TV-ի հետ զրույցում նշեց բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը։

«Նիկոլ Փաշինյանի այդ համեմատությունն արդարացնում է Ցեղասպանությունը․ փաստորեն, ասում է, որ Ցեղասպանությունը ճիշտ է եղել, և մենք չպետք է հիշենք։ Եթե մենք չենք ասում Արևմտյան Հայաստան, ասում ենք ՝ Թուրքիա, ուրեմն ասում ենք, որ Ցեղասպանությունը ճիշտ է եղել։ Ես հավատում եմ, որ վաղը Նիկոլը կարող է ասել՝ մենք էինք մեղավոր ցեղասպանության համար։

Ես ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը թուրքական ծրագիր է իրականացնում, բայց այսքա՞ն ցինիկորեն․․․

Պետք է քո պատմությանը տեր կանգնես, պետք է ժողովուրդը հասկանա, որ Փաշինյանը ընդամենը վատ վարչապետ չէ, այսօր մեր երկրի ղեկավարի աթոռին թուրք է նստած»,- ընդգծեց Պետրոսյանը։

«Արևմտյան Հայաստանը համեմատելով «Արևմտյան Ադրբեջանի» հետ՝ Փաշինյանն արդարացնում է Ցեղասպանությունը»․ Մարինե Պետրոսյան
2979 | 0
Facebook