Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել մեկ ստորագրությամբ, դրա համար անհրաժեշտ է երկիրն ընդունել ՆԱՏՕ-ի կազմ: Այս մասին հայտարարել է երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն. նրա խոսքերը մեջբերել է Եվրոպական համերաշխություն կուսակցության մամուլի ծառայությունը։
Պորոշենկոյի խոսքով, դա Ուկրաինային թույլ կտա հաղթել մեկ ստորագրությամբ` առանց մի կրակոց արձակելու։ Նա նաև հավելել է, որ Կիևին դաշինքի շարքեր ընդունելը կօգնի խուսափել միջուկային աղետից։
Մինչդեռ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ Կիևը «վարդագույն ակնոցներ չի դնում»՝ կապված ԱՄՆ ապագա նախագահ Դոնալդ Թրամփի՝ 24 ժամում պատերազմը դադարեցնելու խոստումների հետ։