«Փաշինյանը հերոսներին ջնջում է, որ չերևա իր հակահերոս լինելը, նիհիլիզմի վրա է կանգնած, դա իր պատվանդանն է։ Եթե հերոսին արդեն չես հավատում, իրեն հանդուրժելու ես։ Հերոսը հենց նա է, ով գալու է և իրեն հեռացնելու է, բա ո՞նց ինքը հերոսին հանդուրժի»,- «24TV»-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց բանաստեղծ Մարինե Պետրոսյանը։
«Մեզ պետք են սովորականից ավելի ուժեղ մարդիկ, մեզ ապոլոններ, սասունցիդավիթներ են պետք, մեզ հերոսներ են պետք․ մենք դրա կարիքն ունենք։ Նիկոլ Փաշինյանը հերոսին հանգեցնում է հարկ վճարողին, այսինքն, քանդում է հերոսի վերաբերյալ պատկերացումը։ Կռիվը արժեքային է։ Արժեքային դաշտում է պետք կռիվ տալ»,- ընդգծեց Պետրոսյանը։