Կառավարության շենքի վրա տեղադրված դրոշը ոչ թե հանվել է, այլ իջեցվել է հերթական փոխարինման նպատակով։
Լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ արձագանքելով սոցցանցերում տարածվող լուրերին, թե Կառավարության շենքից հանել են ՀՀ դրոշը։
Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, որ Կառավարության շենքի վրայի դրոշն իջեցված է։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերը քննարկում են դրոշի իջեցման հնարավոր պատճառները։ Ոմանք այն համարում են ՔՊ-ի հերթական ակնարկը` մեծ աղետից առաջ: