«Լավ, ո՞նց կարելի է, հիմա մենք ազգովի դրել ենք այդ հիմարությունը քննարկում ենք, ես կարծում եմ, դա ուղղակի զավեշտ է։ Սա աբսուրդ է»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ով նշել էր․ «Բա որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան, չե՞նք մտածում, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է»:
«Չեմ ուզում քննարկել, հրաժարվում եմ, մերժում եմ նման բառապաշարի քննարկումն առհասարակ, որովհետև ցանկացած նման քննարկում առիթ է տալիս դրսի համար, որ իրենք ինչ-որ պատկերացում կամ գործողություններ ձեռնարկեն մեր հասարակության նկատմամբ։
Եթե մեկը հիմար է, չի նշանակում, թե ամբողջ հասարակությունը պիտի հիմարաբար սկսի քննարկել այդ հիմարությունը»։