Հովիկ Աղազարյանը հայտնել է` ինչ որոշում է կայացրել մանդատը վայր դնելու շուրջ
18:24, երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.
ԱԺ իշխող՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր ժամը 18:00-ին պետք է հրապարակեր մանդատը վայր դնել-չդնելու դնելու մասին իր որոշումը: Լրատվականների հետ զրույցում, սակայն նա հայտնեց, որ որոշել է մի քիչ էլ մտածել։ Նա որոշումը հետաձգել է, «դեռ մի երկու օր» կմտածի։