Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Միջազգային

Վրաստանի խորհրդարանը ճանաչեց պատգամավորների լիազորությունները

15:30, երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.
Վրաստանի խորհրդարանը ճանաչեց պատգամավորների լիազորությունները

XI գումարման խորհրդարանը ճանաչեց բոլոր 150 պատգամավորների լիազորությունները։

Չնայած այն հանգամանքին, որ գրանցվել է «Վրացական երազանք»-ի 89 պատգամավոր, լիազորությունների ճանաչմանը կողմ է արտահայտվել 88 պատգամավոր։ Ըստ օրենսդիր մարմնի մամուլի ծառայության՝ «Վրացական երազանք»-ի պատգամավոր Գիվի Ճիճինաձեն առողջական վիճակի պատճառով չի կարողացել քվեարկել։

Նիստը բացել է Լադո Կախաձեն՝ XI գումարման խորհրդարանի ամենատարեց պատգամավորը։

Կուսակցություններից ներկա է եղել միայն «Վրացական Երազանք»-ը, դահլիճում է եղել նաև Բիձինա Իվանիշվիլին։

Հիշեցնենք` Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X սոցցանցում գրել էր, որ Վրաստանի խորհրդարանի նիստը հակասահմանադրական է, այս մաիսն հայտնում է aliq.ge-ն:

1370 | 1
Facebook