Այսօր՝ նոյեմբերի 25-ի ժամը 08:30-ի սահմաններում, Խարկովը ենթարկվել է ռուսների հարձակմանը։ Արդեն հայտնի է 15 տուժածի մասին, Telegram-ում գրել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։ «Հարվածներ են հասցվել քաղաքի կենտրոնական՝ խիտ բնակեցված տարածքին՝ շրջապատված շենքերով»,- նշել է նա։ Հարվածի հետևանքով վնասվել են մի շարք կառույցներ և ավտոմեքենաներ: