Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Եթե սա նորմալ եք համարում, ինչո՞ւ եք Նիկոլի բերած ***ությանը դեմ»․ Բորիս Մուրազի

03:12, երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.
«Եթե սա նորմալ եք համարում, ինչո՞ւ եք Նիկոլի բերած ***ությանը դեմ»․ Բորիս Մուրազի

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաճախ կարելի է լսել, որ նախկին որևէ իշխանավոր կոկորդը պատռելով ուզում է փրկել երեխաներին Նիկոլի իշխանության բերած սեքսի մասին դասերից (նման դասեր կա՞ն արդեն, դեռ, կարծես, փաստացի չկա), բայց փոխարենը նախորդների հետ փոխկապակցված հեռուստաընկերության եթերում կա «ՍԵՔՍԱԴԱՐԱՆ» հաղորդումը, որտեղ ամենադետալային քննարկումն է գնում սեքսի մասին, տղամարդու ու կնոջ սեռական օրգանների մասին։ Հիմա կասեք` ինչ խնդիր կա թող մարդիկ կրթվեն, հատկապես որ եթերը 23։45-ին է ու երեխաները պետք է քնած լինեն։ Ճիշտ էլ կանեք, բայց երեխաներին փրկել ցանակցող նախորդների հետ կապակացված հեռուստաընկերությունը չի մոռանում կեսգիշերից հետո այս հաղորդումը դնել «Յութուբ»-ում։
     Իսկ եթե սա նորմալ եք համարում, ապա ինչո՞ւ եք Նիկոլի կառավարության բերած պղծությանը դեմ։ Թող իրենք էլ դպրոցներում երեխաներին սովորեցնեն այն, ինչ «Յութուբ»-ում են սովորեցնում»։

Աղբյուրը` Բորիս Մուրազի
8414 | 0
Facebook