Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աննա՛, տգիտության դեմ պայքարը սկսի ընտանիքիցդ, ձեր թիմից ու կողմնակիցներից։
Աննա-Էրատո՛, հենց այդպես էլ շատերս անում ենք` քննադատելով ձեր տգետ և թերուս իշխանավորներին և ձեր երկրպագուներին։
Աննա-Էրատո՛, կարո՞ղ ես նշես գեթ մի իշխանություն, որը նույն հարցի կամ խնդրի վերաբերյալ մի քանի կարծիք է հայտնում։ Օրինակ` ե՞րբ է Հայաստանը, ըստ քայլիստներիդ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Իրականում` երբեք։ Բայց թերուս և տգետ կողակիցդ ու նրա թիմակիցները մի քանի թիվ են նշում` 1991, 1996, 2011 և այլն։ Եթե սա տգիտություն չէ, ապա ի՞նչ է։ Այսինքն, ագրեսիվ պետք պայքարես առաջնայինը Նիկոլիդ ու նրա թիմի դեմ։
Կամ անգրագետ ամուսինդ ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ Հայրենական մեծ պատերազմը սկսվելու օրը Ստալինը կորել է և երեք օր բերանքսիվայր ընկած է եղել մինչև նրան գտել են։ Ավելորդ եմ համարում ասել, որ դա հիմարություն է, բայց կողակիցդ մարտնչող տգիտություն դրսևորելով այն ասեց և վատ չզգաց։ Ո՞նց պայքարենք կողակցիդ նման անգրագետի դեմ։
Աննա֊Էրատո, տգետ զանգվածի մեծ մասը ձեր ընտրազանգվածն է, ով առավոտից իրիկում թութակի նման կրկնում է անասնական թեզեր, թե բա «նախկիններն էին ծախել Արցախը ու քցեցին Նիկոլի ջեբը», «Քոչարյանն է մեղավոր հիմա տրանսպորտի գների թանկացման համար», «Քոչարյանն է Զատկի տոնից առաջ գնել ձվերը, որ այն թանկանա և վնասի Նիկոլի իշխանությանը», «նախկիններն են Նիկոլին գողացել, պահել են նկուղում, ատրճանակը դրել են ճակատին ու պարտադրել են ստորագրել կապիտուլյացիան», «Արցախը մենք գրավել ենք Ադրբեջանից, մերը չէր» և նմանատիպ հազարավոր անասունություններ, որոնց տարածողները ձերոնք են և նիկոլական ֆեյքաբուծարանը...
Աննա-Էրատո, վերջերս հանդիպել էիր ձեր կողմակիցների հետ, որոնց մեջ էին նաև այլասերված համասեռամոլ պոռնոդերասան «ռոմաշկան», ով ատելություն է սերմանում արցախահայության նկատմամբ և տարածում կեղծ լուրեր, ինչպես նաև տգետ մատնահարդար «Դինուլիկը», ում կարծիքով «Ադրբեջանում հայ գերիներին ավելի լավ են վերաբերվում, քան Հայաստանում»։
Ու հիմա, այս ամենը կողքիդ ունենալով տգիտության դեմ ագրեսիվ պայքրից ես խոսո՞ւմ... Դե պայքարը սկսի ընտանիքիցդ և ձերոնցից»։