Ինչպես հայտնել էինք, Վիլնյուսի օդանավակայանի մոտ բեռնատար ինքնաթիռ է կործանվել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ինքնաթիռը պատկանել է DHL ընկերությանը, այն ընկել է Ժիրնու փողոցում գտնվող երկհարկանի բնակելի շենքի վրա ու հրդեհվել։ Ինքնաթիռում չորս մարդ է եղել՝ երկու օդաչու և ընկերության երկու աշխատակից։
Բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով օդաչուն մահացել է։
Համացանցում տարածվել է ինքնաթիռի կործանման պահը: