Լրագրողների հետ զրույցում Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանին հարց ուղղվեց. «արցախցիների կուտակային ֆոնդի հետ կապված խնդիրներ կան, ՍԴ են հայց ներկայացրել. ի վերջո արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդը դադարեցվա՞ծ է, մուտքեր չեն լինո՞ւմ, որքա՞ն գումար կար ամբողջությամբ»: Նուրբեկյանը պատասխանեց, որ հաշվի առնելով գործընթացները, միայն մի բան կարող է ասել. «Այդ ֆոնդերը լրիվ ապահով են և, ֆոնդերի գոյության հետ կապված, ոչ մի խնդիր չկա, այդ գումարները լրիվ ապահով պահվում են»: Անդրադառնալով ՀՀ-ում արդեն աշխատող արցախցիների աշխատավարձից կուտակային ֆոնդ փոխանցումներ արվելուն՝ Նուրբեկյանը նշեց. «Քաղաքացիություն ստանալու հետ կապված հարցեր կան: Եթե ինչ-որ մեկը քաղաքացիություն ստացավ, ինքը գրանցվում է և այստեղ շարունակում է իր աշխատավարձից կուտակումներ անել»: