Ոստիկանության և հատուկ նշանակության ջոկատներ են կենտրոնացվել Թբիլիսիի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, որտեղ ընթանում է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Ընդդիմությունը չի ճանաչում հոկտեմբերին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները և գիշերվանից բողոքի ակցիա է անցկացնում Ռուսթավելի պողոտայում։
Իշխող «Վրացական երազանք» խմբակցության պատգամավորներն արդեն խորհրդարանի շենքում են: