Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանական պետական «Az TV» հեռուստաընկերությունը իր կիրակնօրյա գլխավոր թողարկման շրջանակներում որոշել է «շեյթան», այսինքն՝ «սատանա» անվանել ԱՄՆ կոնգրեսական Փալոունին և Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Անալենա Բերբոքին։ Նշեմ, որ Բերբոքը COP29-ի շրջանակներում եղել էր Բաքվում և քննադատել իշխանություններին մարդու իրավունքների հարցում առկա բացթողումների համար։ Ադրբեջանում սա շատ ծանր էին տարել և որոշել ի պատասխան Բերբոքին կոչել «սատանա»։ Ի վերջո, պետական մակարդակով ատելության խոսքի տարածումը նորմալ է Ադրբեջանի համար, որպես կանոն դա տարածվում է Հայաստանի ու հայերի դեմ, բայց ինչպես տեսնում եք՝ նրանք արդեն չեն խորշում դա անել այլ օտարերկրյա պաշտոնյաների դեմ ևս»։