ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ կոչ է ուղղել լրատվամիջոցներին այն հարցի շուրջ, ինչի մասին խոսում և ահազանգում էի օրերս Ազգային ժողովի դահլիճում: Այն անգամ Սուրեն Պապիկյանի հետ թեժ զրույցի պատճառ դարձավ, բայց զգուշացումս հենց սա էր...
Խոսքը վերաբերում է հայկական մամուլում տարբեր երկրներից զինամթերքի, ռազմատեխնիկայի գնումների մասին տարատեսակ, ոչ պաշտոնական լուրերի շատ արագ տարածվելուն:
Արժի որ հայկական լրատվադաշտի մեր գործընկերները ունկնդիր լինեն Պաշտպանության նախարարությանը և գործեն համադրված, միասնական, որովհետև դա վերաբերում է մեր երկրի ազգային անվտանգությանը և պետական շահին:
Այնուհանդերձ, մեկ հայտարարությունը շատ քիչ է լինելու հարցը կարգավորելու համար: Առ այդ, կան մի քանի գործողություններ, որ պետք է իրականացնել.
Պաշտպանության նախարարությունը շատ համադրված և ակտիվ համագործակցի լրատվամիջոցների հետ, ինչը վերջին շրջանում բավականին հաջող իրականացնում է:
Տարատեսակ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների հետ պայմանագրեր կնքելիլս առավել նախանձախնդիր լինել, որպեսզի բացառվի որևէ տեղեկության արտահոսքը:
Ցավոք, այս հարցը դարձել է նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք: Երկրի տեղեկատվական անվտանգության համար նաև պատասխանատու, ՀՀ բյուջեից միլիարդավոր դրամներով սնվող «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը շատ ավելի զբաղված է ներքաղաքական հարցերով, ֆեյքային գործունեությամբ, քան երկրի տեղեկատվական անվտանգության հարցերով»: