Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

«Ես իրեն զգուշացրել էի. հեչ վեջս չի իր ճակատագիրը». Արթուր Խաչատրյան

12:24, երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.
«Ես իրեն զգուշացրել էի. հեչ վեջս չի իր ճակատագիրը». Արթուր Խաչատրյան

«Ես Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի, որ գլխին սարքելու են: Հեչ վեջս չի ո՛չ իր ճակատագիրը, ո՛չ Դաշնակցությունից փախած ու այսօր Շիրակի մարզպետ աշխատողի ճակատագիրը, ո՛չ Ազատամուտի նախկին դաշնակցական համայնքապետի ճակատագիրը: Բոլոր կրոնափոխների, դավանափոխների, կուսակցափոխների վերջը դա է լինելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ի պատասխան այն հարցի, թե «ըստ տեղեկությունների՝ Հովիկ Աղազարյանն այսօր երեկոյան պետք է հայտարարի Փաշինյանի sms-ից հետո մանդատը վայր դնելու մասին. դուք շատ կտխրե՞ք»: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնյաների՝ պաշտոնից հրաժարվելու խնդրանքին, պատգամավորն ընդգծեց, որ Փաշինյանի համար բոլորն «ուսապարկ են», ում կուզի կբերի, ում կուզի կհանի: «Բայց շատ մտահոգիչ է Բարձրագույն դատական խորհրդի վրա ճնշումը: Անունն ինչ ուզում ես դիր՝ խնդրել, առաջարկել, դրանից հետո մարդը հրաժարական է տալիս: Ինքը հիմնավորման բացարձակապես նույն բառերն է օգտագործում, ինչով կոչ էր անում շրջափակել դատարանները: Նշանակում է, որ մենք չունենք ժողովրդավարություն»,- նշեց պատգամավորը:

«Ես իրեն զգուշացրել էի, հեչ վեջս չի իր ճակատագիրը». Արթուր Խաչատրյան
4713 | 0
Facebook