ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2025 թվականը Կրթվելու տարի հայտարարելու առաջարկով նախորդ գրառումից հետո 22 ժամվա ընթացքում ֆեյսբուքյան 2 էջերիս դիտումներն ավելացել են 1 միլիոն 100-200 հազարով։
Սա մի կողմից շատ ոգևորիչ է, մյուս կողմից հիասթափեցնող։
Ոգևորիչ, որովհետև ապացում է, որ ԿՐԹՎԵԼԸ օրակարգային է։
Հիասթափեցնող, որովհետև մեկ միլիոն մոտ 190 հազար մարդ պասիվ հետևող էր, և միայն 30-50 հոգի գաղափարը ակտիվորեն աջակցելու, գաղափարը սեփական անձի վրա կրելու քայլ արեց։ Համենայն դեպս՝ այս 22 ժամվա ենթացքում։
Այնինչ, Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ։ Եթե դանդաղենք ու ծուլանանք անպայման կրկին կպարտվենք։
Ուստի եկեք՝
2025 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՆՔ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ․
ՁԵՌՆՈՑ ՆԵՏԵՆՔ ՏԳԻՏՈՒԹՅԱՆԸ․
ԳԻՏԵԼԻՔԸ Եւ ԿՐԹՎԵԼԸ ԴԱՐՁՆԵՆՔ ՆՈՐԱՁԵւ․
ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՅՈՒՐԱՑՆԵՆՔ․
ՉԿՐԹԵՆՔ․
ՄԻԱՅՆ՝ ԿՐԹՎԵՆՔ․
ՍՈՎՈՐԵՆՔ ՄԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ Եւ ՄԵՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ԴԱՐՁՆԵԼ․
ՍՈՎՈՐԵՆՔ ՀԱՐՍՏԱՆԱԼ Եւ ՀԱՐՍՏԱՑՆԵԼ․
ՍՈՎՈՐԵՆՔ ԵՐՋԱՆԿԱՆԱԼ Եւ ԵՐՋԱՆԿԱՑՆԵԼ․
ՍՈՎՈՐԵՆՔ ՈւԺԵՂԱՆԱԼ Եւ ՈւԺԵՂԱՑՆԵԼ․
ԿՐԹՎԵԼԸ ՆՈՐԱՁԵւ Է»։