Ադրբեջանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները չորսօրյա զորավարժություններ են սկսել Իրանի Արդաբիլ նահանգում։ IRNA գործակալությունը հայտնում է, որ զորավարժություններին մասնակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի և Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Նշվում է, որ «զորավարժությունների նպատակն է ամրապնդել հարաբերությունները, համատեղ պայքարել անօրինական զինված խմբերի դեմ, մեծացնել ռազմական ներուժը»: