Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Ալիևն իրեն չի սահմանափակելու պայմանագրային պարտավորություններով». Ոսկան Սարգսյան

11:18, երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ.
«Ալիևն իրեն չի սահմանափակելու պայմանագրային պարտավորություններով». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իլհամ Ալիևը շարունակում է հպարտանալ գործարքով ձեռք բերված հաղթանակներով։
     Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը սոցիալական ցանցերի իր էջերում Քելբաջար քաղաքի օրվա առթիվ գրել է․ «Մեր հաղթանակի պատմությունը, 4 տարի է անցել Քելբաջարը հայկական օկուպացիայից ազատագրելու օրվանից»։ Քելբաջարը ադրբեջանական զորքերը չեն «ազատագրել», այն հանձնվել է 2020թ․ նոյեմբերի 9-ի գիշերային գործարքի հետևանքով։ Իլհամ Ալիևի համար Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը հաղթանակների, հպարտության անսպառ աղբյուր են։ Ալիևը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի ստորագրելու, իրեն չի սահմանափակելու պայմանագրային պարտավորություններով, որովհետև նոր զիջումներ է պահանջելու ու ստանալու Նիկոլ Փաշինյանից՝ Ադրբեջանի բնակչության աչքին շարունակելով երևալ որպես ազգային հերոս»:

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
570 | 0
Facebook