ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգի քարտեզը և կից մեկնաբանել. «Միակն ու անկրկնելին»:
Այս գրառմամբ Ֆրանսիայի դեսպանն ազդակ է ուղարկում Ադրբեջանին, քանի որ վերջինս իր կեղծ, սուտ և հորինված «Արևմտյան Ադրբեջան» հասկացությամբ Հայաստանի տարածքը համարում է իրենը։ Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ, տուրք տալով թշնամու օրակարգին, հորդորում է չկիրառել «Արևմտյան Հայաստան» եզրույթը, որպեսզի դրանով չգրգռենք Ադրբեջանին: