ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որն արգելում է երեխաներ ունենալուց հրաժարվելու (childfree) քարոզչությունը համացանցում, լրատվամիջոցներում, ֆիլմերում և գովազդում. համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։
Օրենքի հեղինակներն էին Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, ինչպես նաև Պետդումայի պատգամավորներ և սենատորներ։ Սեպտեմբերի վերջին Վոլոդինը հայտարարեց, որ օրենքը, որն արգելում է «երեխաներից ազատ» գաղափարախոսության քարոզչությունը, չի ներառում կնոջ՝ երեխա ունենալուց հրաժարվելու որոշումը։ Նրա խոսքով՝ օրենքի նպատակն է` զսպել ցանկացած ապակառուցողական բովանդակություն, որը կարող է ազդել երեխա ունենալու որոշման վրա: