Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Համացանց

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

10:00, շաբաթ, 23 նոյեմբերի, 2024 թ.
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի գրառումը․ «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաք:
     Երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կհանդիպի Լոս Անջելեսի գործընկերոջ՝ քաղաքապետ Քերըն Բասսի հետ:
     Երևանի և Լոս Անջելեսի միջև կստորագրվի Փոխըմբռնման հուշագիր:
     Այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամները կծանոթանան նաև քաղաքային կառավարման կենտրոնների գործունեությանն ու թվային տեխնոլոգիաների կիրառմամբ «խելացի» լուծումներին, որոնք հնարավորություն են տալիս որակյալ և թափանցիկ ծառայություններ մատուցել քաղաքացիներին»։

Աղբյուրը` Հայկ Կոստանյան
1212 | 2
Facebook