Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

Միջազգային

ՀԱՄԱՍ-ն սպառնացել է ի պատասխան ոչնչացնել Թել Ավիվի կենտրոնը

19:00, չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2024 թ.
ՀԱՄԱՍ-ն սպառնացել է ի պատասխան ոչնչացնել Թել Ավիվի կենտրոնը

Բեյրութի կենտրոնի վրա իսրայելական հարձակումներին լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման պատասխանը կլինեն Թել Ավիվի կենտրոնի վրա հարձակումները։ Այս մասին հայտարարել է շարժման գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը։

«Թշնամի Իսրայելը հարվածել է մայրաքաղաքին... Իսրայելը հարվածներ է հասցրել և սպանություններ իրականացրել մայրաքաղաք Բեյրութի սրտին և, հետևաբար, նա պետք է ակնկալի, որ պատասխանը կլինի Թել Ավիվի կենտրոնում: Մենք չենք կարող թողնել մայրաքաղաքը թշնամու հավածների տարափի տակ: Իսրայելը պետք է վճարի դրա համար, և դրա գինը կլինի Թել Ավիվի կենտրոնը, հուսով եմ, որ թշնամին դա կհասկանա»,- ասել է Քասեմը։

3606 | 1
Facebook