Միացյալ Նահանգները որոշել է նոյեմբերի 20-ին փակել դեսպանատունը Կիևում՝ հնարավոր «օդային լուրջ հարձակման» մասին տեղեկություն ստանալուց հետո, գրում է BBC-ն։ «Նախազգուշական միջոցներից ելնելով` դեսպանատունը կփակվի, իսկ անձնակազմին հանձնարարվել է մնալ ապաստարաններում»,- նշված է տեքստում:
Իսպանիան ևս, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, որոշել է մեկ օրով փակել դեսպանատունը, հայտնում է 24 Канал-ը: