ԱՄՆ-ում ընտանիքի սպանության մեջ կասկածվողը կոտրել է պատն ու փախել հարցաքննության սենյակից
12:42, չորեքշաբթի, 20 նոյեմբերի, 2024 թ.
Ընտանիքի սպանության մեջ կասկածվող ամերիկացին փախել է հարցաքննության սենյակից՝ ոտքով հարվածելով պատին, հայտնում է Daily Mail-ը։ Նշվում է, որ նա չի կարողացել հեռու գնալ ու կրկին ձերբակալվել է:
24-ամյա Ադլայ Մեստրեն կասկածվում է մոտ մեկ ամիս առաջ մորը, հորը, 17-ամյա քրոջը սպանելու մեջ: