Եթե ԱՄՆ-ն որոշի կրճատել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, ապա մեր երկիրը կպարտվի. սեփական արտադրությունը բավարար չէ դիմադրելու համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Fox News-ին տված հարցազրույցում: «Ամեն դեպքում մենք մնալու ենք ու պայքարելու ենք: Բայց եթե, այնուամենայնիվ, ԱՄՆ-ն նման որոշում կայացնի, կորոշենք՝ ինչ անել»,- հավելել է նա: