Ուկրաինական զորքերը գիշերը ATACMS հրթիռներով հարված են հասցրել Բրյանսկի շրջանում գտնվող օբյեկտին, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ հրթիռները խոցվել են: Բեկորներն ընկել են ռազմական օբյեկտի տեխնիկական տարածքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Զոհեր չկան:
Ավելի վաղ РБК-Украина-ն հայտնել էր, որ Ուկրաինան առաջին անգամ Ռուսաստանի տարածքին հարվածել է ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռներով: