ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է միջուկային զսպման ոլորտում պետական քաղաքականության հիմունքները: Համապատասխան հրամանագիրը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական կայքում։ Առանցքային կետերից մի քանիսը՝ ստորև.
* Ռուսաստանը միջուկային զենքը դիտարկում է որպես զսպման միջոց, որի կիրառումը ծայրահեղ և անհրաժեշտ միջոց է:
* Պոտենցիալ թշնամուն Ռուսաստանի և նրա դաշնակիցների դեմ ագրեսիայից զսպելը կառավարության ամենաբարձր առաջնահերթություններից է:
* Ռուսաստանը կարող է միջուկային զենք օգտագործել իր կամ Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում, որը վտանգ է ներկայացնում տարածքային ամբողջականությանը:
* Ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան, բայց միջուկային երկրի մասնակցությամբ կամ աջակցությամբ, կդիտարկվի որպես համատեղ հարձակում ՌԴ-ի վրա: