Անհայտ անձինք փորձել են գրավել Աբխազիայի պետական հեռուստառադիոընկերության շենքը։ Անվտանգության աշխատակիցները նախազգուշական կրակ են արձակել, հաղորդում է Աբխազիայի՝ այսպես կոչված նախագահի տեղեկատվական կենտրոնը։
«Մի խումբ մարդիկ, որոնք, ենթադրաբար, ներկայացնում են ընդդիմադիր ուժերին, մոտեցել են հեռուստաընկերության տարածքին, որպեսզի վերահսկողություն հաստատեն: Պահպանվող տարածք ներթափանցումը կանխելու համար, անվտանգության աշխատակիցները ստիպված են եղել նախազգուշական կրակ արձակել»,- նշված է տեքստում:
Այս պահին իրավիճակը կայուն է: