Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է Բրազիլիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովին ներկայացնել ուկրաինական հակամարտությունը ռազմաճակատի երկայնքով սառեցնելու առաջարկը, հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Նշվում է նաև, որ Թուրքիայի նախագահը Կիևին առաջարկելու է առնվազն 10 տարով հետաձգել ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունները: