Բայդենն Ուկրաինային թույլ է տվել ATACMS հրթիռներ օգտագործել ՌԴ-ին հարվածելու համար. #NYT
09:36, երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2024 թ.
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է Ուկրաինային ATACMS հեռահար հրթիռներ օգտագործել Ռուսաստանի տարածքում, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Բայդենի որոշումը լուրջ փոփոխություն է ԱՄՆ քաղաքականության մեջ։ Բայդենն այն ընդունել է ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի պաշտոնը ստանձնելուց երկու ամիս առաջ: