Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Համացանց

«Պետք է սովորեմ ապրել այսպես և հեռուն չպլանավորել». Զառա Արամյան

21:18, կիրակի, 17 նոյեմբերի, 2024 թ.
«Պետք է սովորեմ ապրել այսպես և հեռուն չպլանավորել». Զառա Արամյան

Դերասանուհի, հաղորդավար Զառա Արամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սրտի հետ կապված խնդիրներին և առողջական վիճակին. «Հետո բողոքում են, որ բոլորը չարացած են, պատեհ անպատեհ վիրավորում են, չարախոսում, չկամ են ու անաստված։ Եկեք իմ էջ, կարդացեք բոլոր մեկնաբանությունները, տեսեք ինչ է կատարվում։ Այստեղ Աստված կա, կա սեր, կա բարություն, ջերմություն։ Լավագույնները այստեղ են, իմ էջում և ընկերները, և ծանոթ անծանոթները, բոլորը ամենալավն են:

Ես դուրս եմ եկել սուր վիճակից։ Իհարկե լուրջ խնդիրը կա և լինելու է միշտ, պետք է սովորեմ ապրել այլևս այսպես։ Ապրել, նկարահանվել, ձեզ էլի ուրախացնել, զբաղվել ակտիվ մշակութային կյանքով ու շատ հեռուն չպլանավորել։
     Այն, որ դուրս եկա շատ բարդ իրավիճակից, դա նաև ձեր աղոթքների շնորհիվ է
     Տիրոջ, հավատքի ուժը անքննելի է։ Սիրտս այնքան մեծ է, որ բոլորդ մեջը կտեղավորվեք։

Գրկում ու համբուրում եմ հատ առ հատ բոլորիդ»:

Աղբյուրը` Զառա Արամյան
3349 | 0
Facebook