Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում քիչ առաջ մեկնարկեց «Մանկական Եվրոտեսիլ 2024» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 17 երկիր: Հայաստանի պատվիրակ Լեոն հանդես կգա 4-րդ համարի ներքո և կկատարի «Cosmic Friend» երգը:
Մրցույթի առցանց քվեարկությունը մեկնարկել է Երևանի ժամանակով նոյեմբերի 15-ի լույս 16-ի կեսգիշերից: Բոլոր ցանկացողները կարող էին ձայն տալ իրենց նախընտրած մասնակցին այս կայքի միջոցով:
Քվեարկությունն ավարտվեց նոյեմբերի 16-ին՝ մրցույթից անմիջապես առաջ: Այն կվերաբացվի ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված կլինեն:
Հայաստանի ներկայացուցիչ Լեոյի օգտին կարող են քվեարկել Հայաստանում բնակվող երաժշտասերները ևս: Քվեարկել հնարավոր է նաև այն երկրներից, որոնք մրցույթին չեն մասնակցում:
Մրցույթին մասնակցում են Հայաստանը, Ալբանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Կիպրոսը, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը և Ուկրաինան: