Առնվազն 10 նորածին է մահացել Հնդկաստանի հյուսիսային Ութար Պրադեշ նահանգի հիվանդանոցի նորածնային բաժանմունքում բռնկված հրդեհի հետևանքով, շաբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին, հայտնել են տեղական իշխանությունները: Նրանց տվյալներով՝ երեկ երեկոյան հրդեհ է բռնկվել Ջհանսիի Մահարանի Լակշմի Բայ բժշկական քոլեջի նորածնային վերակենդանացման բաժանմունքում։
Հնդկաստանում հիվանդանոցի հրդեհին զոհ է գնացել 10 նորածին, 16-ի վիճակը ծայրահեղ ծանր է
«Յոթ դի է հայտնաբերվել։ Երեք դի դեռ նույնականացված չէ», - լրագրողներին ասել է նահանգի փոխնախարար Բրաջեշ Պաթակը։
Հնդկաստանում հիվանդանոցի հրդեհին զոհ է գնացել 10 նորածին, 16-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Եվս 16 նորածին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, գրում է Times Now-ի հնդկական աղբյուրը։
Հնդկաստանում հիվանդանոցի հրդեհին զոհ է գնացել 10 նորածին, 16-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Ըստ NDTV-ի՝ հրդեհի բռնկման ժամանակ նորածնային վերակենդանացման բաժանմունքում 54 երեխա է եղել։
Ինչպես նշում է AFP-ն, հրդեհները սովորական երևույթ են Հնդկաստանում՝ շինարարական վատ պրակտիկայի, գերբնակեցման և անվտանգության կանոններին չհետևելու պատճառով:
Հնդկաստանում հիվանդանոցի հրդեհին զոհ է գնացել 10 նորածին, 16-ի վիճակը ծայրահեղ ծանր է