Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են, որ մտադիր չեն ուժ կիրառել Ասլան Բժանիայի հրաժարականի իրենց պահանջը բավարարելու համար, ասել է ընդդիմության առաջնորդներից Ադգուր Արձինբան։
«Մենք չենք պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա, մենք պարզապես սպասում ենք նախագահի խիզախ որոշմանը, ով պետք է գիտակցի իր թույլ տված սխալները և կայացնի միակ ճիշտ որոշումը՝ հրաժարական տալը։ Հենց նախագահը հրաժարականի դիմում գրի, այս բոլոր կորպուսները կհեռանան, և բնականոն կյանքը կվերսկսվի»,- ասել է Արձինբան:
Նրա խոսքով, Բժանիան չի կարողացել երկխոսություն հաստատել ընդդիմության հետ՝ իրենից հեռացնելով ընդդիմադիր մտածողությամբ մարդկանց և նրանց անվանելով «քաղաքական ծայրահեղականներ»։
Միևնույն ժամանակ Ասլան Բժանիան «կառավարության» նիստ է անցկացրել՝ հանձնարարելով բոլոր գերատեսչությունները տեղափոխել ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ «Իրավիճակը կկայունանա, մենք ամեն ինչ կվերադարձնենք օրինական հուն»,- վստահեցրել է Բժանիան։
«Չնայած հեղաշրջում իրականացնելու փորձին, մենք ձեզ հետ շարունակում ենք աշխատել, մենք անցնում ենք ծառայության ուժեղացված ռեժիմի»,- ասել է Բժանիան՝ հավելելով, որ «ամբողջ երկիրը վերահսկվում է օրինական իշխանությունների կողմից, բացառությամբ` բռնագրավված տարածքների` Սուխումում կառավարական շենքերի»։