Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 22 հունվարի, 2025 թ.

Իրադարձություններ

Մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2024»-ի քվեարկությունը

12:24, շաբաթ, 16 նոյեմբերի, 2024 թ.
Մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2024»-ի քվեարկությունը

Հայաստանը «Մանկական Եվրոտեսիլ 2024»-ում ներկայացնող Լեոյի օգտին հնարավոր է քվեարկել աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ Հայաստանից։ Քվեարկությունը մեկնարկել է Երևանի ժամանակով նոյեմբերի 15-ի լույս 16-ի կեսգիշերին և կտևի մինչև շոուի սկիզբը` Երևանի ժամանակով նոյեմբերի 16-ը, ժամը 21:00, այնուհետև կվերաբացվի ևս 15 րոպեով շոուի ընթացքում՝ վերջին ելույթից անմիջապես հետո։ Քվեարկությունն անվճար է։

Լեոն ելույթ կունենա 4-րդ համարի ներքո։ Նրա օգտին քվեարկելու համար.

* այցելեք jesc.tv կայք,

* դիտեք բոլոր ելույթների նախադիտումները ամբողջությամբ,

* անվճար քվեարկեք Հայաստանը ներկայացնող Լեոյի և ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր):

Աղբյուրը` Առաջին ալիք
4720 | 0
Facebook