«Այսօրվա մեր հավքական սոցիալ-մտածողությունը կամ սոցիալ-հոգեբանությունը էականորեն ապապետական է, մեր ենթագիտակցությունն է ապապետական»․- ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։ «Կա պետություն, կլինենք որպես հայ ժողովուրդ, չկա պետություն, չենք լինի որպես հայ ժողովուրդ։ Ինչո՞ւ է մեր սոցիալ-հոգեբանությունը ապապետական։ Խնդիրն այն է, որ սոցիալ-հոգեբանությունը ձևավորվում է հարյուրամյակների ընթացքում։ Իսկ վերջին 600-ամյակում մենք միայն 35 տարի ենք անկախ պետության փորձ ունեցել, այսինքն մեր սոցիալ-մտածողության գենետիկան ձևավորվել է այն շրջանում, երբ չենք ունեցել պետություն, եղել ենք գաղութ, հպատակ, համայնք»,-ասաց Փաշինյանը։