Երևանում մեկնարակել է «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» խորագրով համաժողովը։
Այն կազմակերպվել է ի պատասխան ՄԱԿ-ի որոշման՝ Ադրբեջանին նշանակել որպես COP29-ի հյուրընկալող՝ չնայած Լեռնային Ղարաբաղի(Արցախի) ժողովրդի նկատմամբ ագրեսիայի հետ կապված անհանգստություններին, ինչպես նաև ավտորիտար քաղաքականությանը և հայատյացությանը, ինչպիսիք են Իլհամ Ալիևի հռետորաբանությունը։
Միջոցառումը կքննարկի տարածաշրջանում Ադրբեջանի գործողությունների ազդեցությունը ինչպես մարդու իրավունքների, այնպես էլ շրջակա միջավայրի պաշտպանության վրա:
Միջոցառման հատուկ հյուրն է բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը։