«Առաջարկում եմ այս սարքավորումը տեղադրել կարիք ունեցող պատգամավորների մոտ». Էդգար Ղազարյան
10:18, հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ.
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Առաջարկում եմ Ազգային ժողովի աշխատակազմին Գարեգին Նժդեհի փողոցի վրա գտնվող մասնագիտացված պարագաների խանութից ձեռք բերել այս հարմարավետ սարքավորումներից և տեղադրել Ազգային ժողովի նիստերի դահլիճում այն պատգամավորների նստարանների մոտ, որոնք դրա կարիքը կունենան»: